Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Կանգնած ենք մեծ պատերազմի առջև, գործողություններն արդեն սկսված են-2

Կանգնած ենք մեծ պատերազմի առջև, գործողություններն արդեն սկսված են-2
26.06.2024 | 14:04

(սկիզբը՝ այստեղ)

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը, ինչպես երեկ տեղեկացրեց «РИА Новости»–ին , լիբանանա- իսրայելական սահմանին տիրող իրավիճակն անվանել է «ավելի քան տագնապալի» և ընդգծել, որ հետագա էսկալացիան աղետ կլիներ տարածաշրջանի համար:

«Ես հերթական անգամ կմեկնեմ այդ տարածաշրջան (Մերձավոր Արևելք.- խմբ.), այդ թվում նաև՝ Լիբանան, քանի որ Իսրայելի հյուսիսում, այսպես կոչված, «կապույտ գծի» իրավիճակն ավելի քան տագնապալի է,- ասել է Բերբոկը ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ (Գերմանիայի ԱԳ նախարարի ելույթը հեռարձակվել է Եվրոպական հանձնաժողովի կայքում):- Հետագա էսկալացիան աղետալի կլիներ այս տարածաշրջանի բոլոր մարդկանց համար»։

Բացի այդ, Բերբոկը հերթական անգամ հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի և Իսրայելի վրա հարձակման ժամանակ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված բոլոր պատանդների ազատման անհրաժեշտության մասին:

Թեև լարվածության հետագա աճի և իսրայելա- լիբանանյան պատերազմի բռնկման դեպքում այս տարածաշրջանի բոլոր մարդկանց համար աղետի վերաբերյալ Բերբոկի ասածը ճիշտ է, դժվար թե որևէ մեկը հավատա, թե Գերմանիան կարող է կանխել Իսրայելի և նրա հետևում կանգնած ջհուդամասոնների ծրագրած պատերազմը, եթե անգամ անկեղծ է իր ցանկության, նպատակի հարցում:

Եթե իսկապես անկեղծ է, թող Գերմանիան հայտարարի, որ Իսրայելի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա կուղարկի Լիբանան, ինչպես Ուկրաինա է ուղարկում, կամ առնվազն գոնե ֆինանսական, տնտեսական պատժամիջոցներով սպառնա, փորձի զսպել Իսրայելին, ինչպես վարվում է ՌԴ- ի նկատմամբ: Բայց դե, իհարկե, ո՛չ առաջինը կանի, ո՛չ էլ երկրորդը: Ի՞նչ է, ինչպես ասում են, առյուծի կա՞թ է խմել, որ իրեն (խամաճիկի դերում գտնվող Գերմանիայի ներկայիս իշխող վարչակարգին) ղեկավարող ջհուդամասոնների կամ նույնիսկ անգլոսաքսերի՝ ԱՄՆ- ի և Մեծ Բրիտանիայի գլխից վեր թռնի…

Գերմանիայի արտգործնախարարի իրական նպատակը կանխելը կամ գոնե մեղմելն է պատերազմի դեպքում Գերմանիայում բնակվող մեծաքանակ արաբների և, ընդհանրապես, մահմեդականների զայրույթը, ընդվզումը, որը կարող է սպառնալ երկրի տնտեսությանը, հասարակական կարգին ու ներքին կայունությանը: Նույնը վերաբերվում է նաև կեղծավոր Ֆրանսիային, քաղպոռնիկ Եվրամիության անդամ այլ պետությունների, ինչպես նաև ԱՄՆ- ին:

Դատեք ինքներդ. Միացյալ Նահանգները մի կողմից զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա է տալիս Իսրայելին, ավելին, ինչպես հունիսի 22- ին հայտնել են ԶԼՄ- ները, հայտարարել է, որ ԱՄՆ- ը պատրաստ է անհրաժեշտ ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին լիբանանյան «Հըզբոլահ» շարժման դեմ պատերազմի դեպքում, Լիբանանում Իսրայելին լիակատար աջակցություն ցուցաբերել, մյուս կողմից CNN- ի միջոցով հաղորդվում է, թե ԱՄՆ վարչակազմը, ինչպես բազմիցս հայտարարել է, չի ցանկանում Մերձավոր Արևելքում ևս մեկ հակամարտության բռնկում: Իյա՜, լո՞ւրջ… Եթե իսկապես չեն ցանկանում, թող զենք չտան:

Կարելի է ձևական համարել նաև ԱՄՆ- ի Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունի նախազգուշացումն Իսրայելին, որ «Հըզբոլահ»- ի գործողությունների պատճառով Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է հակազդեցություն առաջացնել Իրանի և նրա հետ կապված ուժերի կողմից ու վերաճել տարածաշրջանային լայն հակամարտության: Դա, իհարկե, ճիշտ է, բայց, ի՞նչ է, Իսրայելը չգիտե՞ այդ մասին…

Եթե ճիվաղ Բայդենի ու նրա վարչակարգի ուզածը հենց տարածաշրջանային լայն հակամարտությունը չէ, նաև՝ ՌԴ խաղաքարտերը խառնելու նպատակով, ապա ԱՄՆ- ն ունի Իսրայելի վրա ազդեցության համապատասխան ու բավարար միջոցներ և ի վիճակի է կանխել առնվազն տարածաշրջանային մեծ պատերազմը: Թերևս ավելորդ է ասել, որ Իսրայելն արդեն ԱՄՆ- ի այս ձևական նախազգուշացումն անտեսելու ճանապարհինէ:

«ՀԸԶԲՈԼԱՀ»–Ի ՀԱՐՎԱԾՆԵՐՆ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ

Ի պատասխան Պաղեստինում արաբների նկատմամբ Իսրայելի ցեղասպանության, համենայն դեպս, առնվազն՝ պատերազմի անթույլատրելի մեթոդների կիրառմամբ խաղաղ բնակչության զանգվածային ջարդի, բազմաթիվ ռազմական հանցագործությունների, ինչպես նաև իր և Լիբանանի դեմ Իսրայելի հարվածների, «Հըզբոլահը» շարունակում է հարվածներ հասցնել Իսրայելի հյուսիս- արևմուտքին:

Կիրակի առավոտյան շիա խմբավորման հրամանատարությունը հաղորդել է Վերին Գալիլեայում, Բեյթ- Գիլել բնակավայրում իսրայելական զորքերի հրետանային բազայի վրա իրենց անօդաչու թռչող սարքերի հաջող հարձակման մասին: Եթե հավատանք հաղորդագրությանը, հարձակման ժամանակ խոցվել է 403- րդ դիվիզիոնի հրամանատարական- դիտման կետը և իսրայելական զինծառայողների ճամբարը։ Ավելի վաղ Մենարա և Մետուլա բնակավայրերում հրթիռա- ականանետային հարվածների են ենթարկվել այն տները, որտեղ տեղակայված են եղել իսրայելական զինվորականները:

«Հըզբոլահ»- ի հայտարարության մեջ նշված է, որ այդ հարձակումները ձեռնարկվել են ի պատասխան հունիսի 22-ին Արևմտյան Բեքաայի տարածքում էլ- Խիյարա շրջանի վրա իսրայելական օդուժի իրականացրած հարձակման, որի ընթացքում սպանվել են «Հըզբոլահ»- ի երկու նշանավոր դաշտային հրամանատարներ: Լիբանանյան շարժման առաջնորդ Հասան Նասրալլան Իսրայելի հարձակման դեպքում սպառնացել է ներխուժել հրեական պետության տարածք:

Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԽՈՒՍԱՓԵԼ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

«Հըզբոլահ»- ի և Լիբանանի վրա հարձակում թույլ չտալու և մեծ պատերազմը կանխելու նպատակով Իսրայելի վրա Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի հնարավոր դիվանագիտական ճնշումը, որը, կարելի է ենթադրել, այժմ ընթանում է կուլիսներում, դժվար թե ակնկալվող արդյունքը տա:

Ներկա փուլում պատերազմը կարող է կանխվել միայն՝

1.Իսրայելի վրա ԱՄՆ- ի կոշտ ճնշման, մասնավորապես, Իսրայելին սպառազինության մատակարարումից անհապաղ հրաժարվելու և հետագայում ևս դա բացառելու հայտարարության դեպքում:

2.Եթե «Հըզբոլահը» կատարի միջնորդների, հիմնականում ԱՄՆ- ի և Ֆրանսիայի միջոցով իրեն հասցվող Իսրայելի պահանջը, որը երկրի հեռուստատեսությամբ հունիսի 23- ին ներկայացրել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, այն է՝ բավականաչափ հեռանալ Լիտանի գետի ափից, Իսրայելի և Լիբանանի սահմանամերձ ողջ շրջանից և բացառել որևէ հարված Իսրայելի տարածքին: Իսրայելն սյս առումով «Հըզբոլահ»- ին ու Բեյրութին վերջնագիր է ներկայացրել:

Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ պահանջի կատարումը նշանակում է ներկա փուլում չխոչընդոտել Ռաֆայում Իսրայելի «պաշտպանության» բանակի՝ ՑԱՀԱԼ- ի առաջիկա ցամաքային գործողությանը և պաղեստինյան ՀԱՄԱՍ- ի մնացած բրիգադների ոչնչացմանը, ինչպես նաև Պաղեստինում արաբների ջարդը տալուն, ներկա կամ միջանկյալ փուլում Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն ձեռք բերելուն, ինչն Իսրայելին թույլ կտա ոչ հեռավոր ապագայում, մի «գեղեցիկ» օր սադրանք կազմակերպելով, ներկայի համեմատ դյուրին կերպով լուծել նաև «Հըզբոլահ»- ի հարցերը:

3.Եթե Իսրայելը վերանայի իր ռազմական հաշվարկները և հաշվի առնի իր հակաօդային պաշտպանությունը, այդ թվում՝ հանրահայտ «Երկաթե գմբեթը» հաղթահարելու «Հըզբոլահ»- ի հնարավորության վերաբերյալ ԱՄՆ- ի պաշտոնյաների, փորձագետների մտահոգությունը: Անգամ ՀԱՄԱՍ- ին հաջողվեց մասամբ հաղթահարել Իսրայելի այնքան գովազդված ՀՕՊ- ը, մինչդեռ այդ առումով «Հըզբոլահ»- ի հնարավորություններն անհամեմատ մեծ են, Իրանն էլ Սիրիա կամ Իրաք չէ…

«Российскаягазета»- իփոխանցմամբ, ԱՄՆ- ի ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, ռազմաօդային ուժերի գեներալ Չարլզ Բրաունը հայտարարել է, որ «Հըզբոլահ»-ն ավելի մարտունակ է, քան ՀԱՄԱՍ- ը՝ ընդհանուր հնարավորությունների, հրթիռների քանակի առումով:

Ինչպես նշված է «Российскаягазета»- ի նույն հրապարակման մեջ, «Իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային մարտկոցները կարող են կոտրվել «Հըզբոլահ»- ի հետ ցանկացած էականորեն սրված հակամարտության առաջին հարվածների ժամանակ։ ԱՄՆ պաշտոնատար անձանց կողմից արված գնահատականը, որն արտացոլում է Իսրայելի և ԱՄՆ- ի փորձագետների վերջին վերլուծությունը, հնչել է այն մտավախությունների ֆոնին, որ «Հըզբոլահ»- ի դեմ պատերազմը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան 2006 թվականի ավերիչ երկրորդ լիբանանյան պատերազմը…»:

ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ևՆՈՒՅՆԻՍԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՎՏԱՆԳԸ

Անդրադառնանք նաև այն հարցին, թե հնարավոր մեծ պատերազմում ինչու՞, ի՞նչ պատճառով կարող են ներգրավվել նաև Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը… Գրեթե բացառված է, որ խորամանկ Թուրքիան Իսրայելի կողմից «Հըզբոլահ»- ի, Լիբանանի և նույնիսկ Իրանի դեմ պատերազմի դեպքում վերջիններիս կողմից ներգրավվի տարածաշրջանային այդ մեծ պատերազմի մեջ, մանավա՛նդ, ԱՄՆ- ին հակառակվելու և նրա հետ մեծապես թշնամանալու գնով:

Հակառակը՝ Թուրքիային ձեռնտու են ինչպես Լիբանանի ավերումը, շարքից դուրս գալը՝ թե՛ այնտեղի հայկական համայնքի ու Կիլիկո կաթողիկոսության, ինչպես նաև Լիբանանում գտնվող և իր կողմից ատելի ՀՅԴ կառույցի մարդկային ու նյութական կորուստների առումով, թե, խաղաղության դեպքում, ապագայում զբոսաշրջային ոլորտում Լիբանանի թեկուզ փոքր մրցակցության չեզոքացումը, այնպես էլ Իրանի ավերումը և տարածաշրջանային իր միակ մրցակցի շարքից դուրս գալը:

Ավելին. Թուրքիան ինքը կարող է Իրանի դեմ պատերազմի մեջ մտնել, եթե Իրանը հարվածի Ադրբեջանին՝ վերջինի կողմից Իսրայելին իր կամ Արցախի բռնազավթված տարածքներից Իրանին հարվածելու հնարավորություն ընձեռելու դեպքում:

Մեծ պատերազմում Թուրքիայի, Ադրբեջանի ներգրավման ևս մեկ տարբերակ գոյություն ունի, որի դեպքում անմասն չի մնա նաև Հայաստանը, եթե Ադրբեջանը փորձելով օգտվել այն հանգամանքից, որ Իրանը զբաղված է Իսրայելի հետ հնարավոր ծանր պատերազմով ու հնարավորություն չունի օգնել Հայաստանին, հարձակվի մեր երկրի վրա, իսկ ՌԴ-ն պաշտպանելով Հայաստանին, հարվածի Ադրբեջանին: Այդ դեպքում գրեթե անխուսափելի է Հայաստանի և Ռուսաստանի դեմ պատերազմում Թուրքիայի ներգրավումը, որը դժվար թե համակերպվի իր ռազմավարական դաշնակցի՝ Ադրբեջանի ջախջախման ու դրանով իսկ իր պանթուրքական, պանիսլամական ծրագրերի վերջակետման հետ, որոնց Թուրքիան ռազմավարական նշանակություն է տվել ու տալիս:

ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՍՐԱՅԵԼԱ- ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Իսրայելա- լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թ. հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հըզբոլահ» շարժման մարտիկներն ամեն օր հարվածում են միմյանց դիրքերին սահմանի երկայնքով։ Ըստ Լիբանանի ԱԳՆ- ի տվյալների, Իսրայելի կողմից հարվածների պատճառով Լիբանանի մոտ 100 000 բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները երկրի հարավու: Իսրայելական կողմը հայտնել է «Հըզբոլահ»- ի հարվածների հետևանքով Իսրայելի հյուսիսի 80 000 բնակիչներ հայտնվել են նման իրավիճակում:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ